ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ծանոթ ու սիրված գրքերի նոր հրատարակությունները

Ծանոթ ու սիրված գրքերի նոր հրատարակությունները
24.06.2016 | 16:31

Խորհրդային տարիներին գրքերը հրատարակվել են բազմահազար տպաքանակով: Պահանջարկ ունեցող գրքերը, սակայն, հնանում են, պոկոտվում, առաջ է գալիս վերահրատարակման խնդիր: Այսօր արդեն գրախանութներում կարող ենք տեսնել համաշխարհային և հայ դասականների, առհասարակ ծանոթ ու սիրված գրքերի նոր հրատարակություններ:

Մեզ հետ զրույցում «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ասաց, որ գրքերը վերահրատարակվում են` հաշվի առնելով պահանջարկն ու կարևորությունը: Ինչպես օրինակ` «Ծաղրասարյակ սպանելը», «Ֆարենհայթ 451-ը»: Եվ, ի տարբերություն խորհրդային տարիների, երբ թարգմանություններն արվում էին միջնորդ լեզվից, այսօր դրանք գլխավորապես բնագրային են:


Զրուցակիցս ասաց, որ դա ևս խթան է գիրքը նորից թարգմանելու, նկատեց նաև, որ գրքի թարգմանությունը չի ունենում մեկ և կատարյալ տարբերակ. «Միշտ հնարավոր են նոր թարգմանություններ: Չէ՞ որ թարգմանությունը նաև մեկնաբանութուն է»:


Հետաքրքրվեցի` ի՞նչ պահանջարկ ունեն նորատիպ գրքերը, որոնց բուկինիստական տարբերակները կարող են լինել գրադարաններում, մարդկանց գրադարակներում, նաև գրախանութներում: «Առանձին վիճակագրություն թարգմանված և նորից թարգմանված գրքերի գնողունակության առնչությամբ չի կատարվել, բայց եթե նկատի ունենանք վաճառքի տեմպերը, կարող ենք ասել, որ դրանք չեն զիջում առաջին անգամ թարգմանվող որևէ այլ գրքից»,- ասաց «Զանգակի» թարգմանական ծրագրերի ղեկավարը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ